YouTube-ից վիդեո ներբեռնելու ամենահեշտ եղանակը

Մի քանի անգամ անդրադարձել եմ այս թեմային, սակայն հայտնաբերել եմ մի շատ պարզ ու հեշտ եղանակ, որը ուզում եմ ներկայացնել ձեզ: Պատկերացրեք վիդեոյի ներքևում մի կոճակ, որի վրա սեղմելով նշում եք վիդեոյի որակը և ներբեռնում: Այդ ամենը անելու համար ձեզ անհրաժեշտ է ընդամենը օգտվել Google Chrome-ի համար նախատեսված այս հետաքրքիր ու օգտակար ավելացումից: 




Комментариев: 0

Ինչպես կոդավորել կամ թաքցնել թղթապանակները գաղտնաբառերով

Թղթապանակները կամ ֆայլերը թաքցնելու կամ կոդավորելու համար գոյություն ունեն բազմաթիվ մեթոդներ ու ծրագրեր: Այսօր կխոսենք դրանցից մեկի մասին: Գոյություն ունի Folder Lock ծրագիր, որի միջոցով կարող ենք անել վերը նշված գործողությունները: Ծրագրից օգտվելը շատ հեշտ է: Ծրագրում կա 2 տարբերակ՝ կոդավորել և արգելափակել: Առաջին տարբերակի դեպքում պաշտպանությունը մեծանում է, սակայն ավելի դանդաղ է աշխատում: Խորհուրդ է տրվում օգտագործել երկրորդ տարբերակը (lock): Նշեմ նաև, որ այլ օգտագործող չի կարող ջնջել ծրագիրը, քանի որ այն հնարավոր է ջնջել միայն ծրագրի մեջ ձեր նշած գաղտնաբառը գրելով: Այժմ տեսնենք թե ինչպես է այն աշխատում:
1. Բացեք ծրագիրը և ակտիվացրեք (ակտիվացիոն կոդը փաթեթի մեջ առկա է):2. Ընտրեք Create New Locker:3. Գրեք որևէ գաղտնաբառ (ամենաքիչը 4 նիշ) և սեղմեք Ok:4. Ընտրեք Lock տարբերակը
5. Ընտրեք Lock տարբերակը և ձախ կողմից ընտրեք այն թղթապանակները, որոնք ուզում եք թաքցնել: Վերջում սեղմեք Lock: Թղթապանակը նորից հետ վերադարձնելու համար պետք է սեղմել Unlock: 

Եթե որոշակի ֆայլեր թաքցրել եք և ծրագիրը փակել, ապա դրանք նորից հետ վերադարձնելու համար պետք է բացել ծրագիրը, ընտրել Open Existing Locker տարբերակը և գրել գաղտնաբառը: Որից հետո բացված պատուհանում նշեք թղթապանակը և սեղմեք unlock: Ներբեռնեք ֆայլը, այնուհետև ներբեռնեք ծրագիրը utorrent-ի միջոցով:





Комментариев: 0

Փոխում ենք խաղերի պարամետրերը Cheat Engine ծրագրի միջոցով

Գոյություն ունեն ծրագրեր, որոնց միջոցով հնարավոր է փոխել խաղերի պարամետրերը: Դրանցից են օրինակ Cheat Engine-ը և ArtMoney: Այսօր կխոսենք առաջին ծրագրի մասին: Ենթադրենք խաղում ենք մի խաղ, որտեղ մենք ունենք 100 ոսկի: Այս դեպքում ծրագրում որոնում ենք բոլոր այն փոփոխականները, որոնց արժեքները հավասար են 100-ի: Այնուհետև խաղում կատարում ենք որոշակի գործողություններ, որից հետո ոսկին դառնում է 120: Այս դեպքում պետք է ծրագրի մեջ որոնել այն փոփոխականները, որոնք 100-ից դարձել են 120: Այս պրոցեսը այնքան ենք շարունակում, մինչև ծրագրում հստակ մնա փոփոխական, որի արժեքը փոխելով մեր ոսկիները դարձնում ենք 1000 կամ ավելի շատ: Օրինակի վրա տեսնենք, թե ինչպես է ծրագիրը աշխատում: Փորձարկումը կանենք Windows-ի մեջ ներառված Solitaire խաղի վրա:
Խաղի սկզբում մենք ունենք 0 միավոր: Բացում ենք Cheat Engine ծրագիրը և սեղմում նկարում ցույց տրված կոճակը:

Բացված պատուհանում գտնում ենք ընթացիկ խաղի պրոցեսը և բացում այն:
Քանի որ մենք սկզբնական ունենք 0 միավոր, ապա ծրագրում գրում ենք 0 և որոնում այն փոփոխականները, որոնց արժեքները հավասար են 0՝

Ծրագրի ձախ անկյունում կանաչ գույնով հայտնվում են այն փոփոխականների հասցեները, որոնց արժեքները հավասար են 0: Այնուհետև խաղում որոշակի ճիշտ գործողություններ կատարելուց հետո մեր միավորների քանակը շատացնում ենք:
Վերադառնում ենք Cheat Engine ծրագիր և այս անգամ որոնում մեր նոր միավորը՝

Ծրագիրը արդեն ֆիլտրեց մի քանի հասցեներ և մեր միավորների հասցեն դրանցից մեկի մեջ է: Քանի որ հաստատ չգիտենք, թե դրանցից որն է, ապա շարունակում ենք խաղալ, մինչև միավորը մեր միավորը ևս մեկ անգամ փոխվի


Վերադառնում ենք Cheat Engine ծրագիր և որոնում նոր արժեքը՝
Ծրագրի ձախ հատվածում մնաց միայն մեկ արժեք (Եթե մեկից ավել են, ապա շարունակում ենք այնքան կրկնել նախորդ քայլերը, որ մնա մի արժեք): Դա նշանակում է, որ մենք գտանք այն փոփոխակի հասցեն, որի արժեքը փոխելով կարող ենք շատացնել մեր միավորները: Երկու անգամ սեղմում ենք այդ հասցեի վրա (տվյալ դեպքում 06291410): Այն հայտնվում է ծրագրի ներքևի մասում: Այնուհետև 2 անգամ սեղմում ենք դրա Value արժեքի վրա և գրում ցանկացած թիվ: Բացում ենք խաղը և հիանում մեր միավորներով:

Տվյալ ծրագրով հնարավոր է փոխել բազմաթիվ խաղերի ու ծրագրերի պարամետրեր: Նշեմ նաև, որ օդնոկլասնիկի կայքի խաղերի մեծամասնությունը լինում է տվյալ ծրագրով խաբել: Մնացածը թողնում եմ Ձեր երևակայության և հնարավորությունների վրա:
Ներբեռնել

Комментариев: 0

Խորհուրդ է տրվում ունենալ RocketDock

Առաջին հայացքից ծրագիրը կարող է թիթիզություն թվալ, սակայն այն որոշ ժամանակ օգտագործելուց հետո դժվար է դառնում այն չօգտագործելը: Ծրագիրը իրենից ներկայացնում գեղեցիկ դիզայնով պատուհան, որը բացվում է էկրանի 4 կողմերից որևէ մեկում և  որի վրա կարելի է տեղավորել բազմաթիվ ծրագրերի կամ խաղերի shortchut-ներ: 

Ծրագիրը իր մեջ ներառում է գրաֆիկական ինտերֆեյսի բազմաթիվ տարատեսակներ, որոնց շնորհիվ այն կարող եք փոփոխել ըստ Ձեր էկրանի ու ճաշակի:Ներբեռնել


Комментариев: 0

Խորհուրդ է տրվում ունենալ Format Factory



Իմ կարծիքով Format Factory ծրագիրը հանդիսանում է լավագույնը իր ոլորտում: Այն նախատեսված է ֆայլերի ֆորմատներ փոփոխելու համար: Ծրագրում ներառված են համարյա բոլոր ֆորմատները: Ծրագրի միջոցով կարող եք նաև ընտրել ձեր հեռախոսի մոդելը և վերափոխել վիդեոն այդ մոդելին համապատասխան:
 
Ծրագրի հիմնական ֆունկցիաներն են`
Վիդեոն ֆայլերի ֆորմատների փոփոխում`MP4/3GP/MPG/AVI/WMV/FLV/SWF.Աուդիո ֆայլերի ֆորմատներ փոփոխում`MP3/WMA/AMR/OGG/AAC/WAV/FLAC.Նկարների ֆորմատների փոփոխում`JPG/BMP/PNG/TIF/ICO/GIF/TGA.DVD սկավառակներից դեպի ցանկացած վիդեո ֆորմատի փոփոխում:
CD սկավառակներից դեպի ցանկացած աուդիո ֆորմատի փոփոխում:

Ներբեռնել

Комментариев: 0

Խորհուրդ է տրվում ունենալ AudaCity

Գոյություն ունեն բազմաթիվ պրոֆեսիոնալ և սիրողական ծրագրեր, որոնք նախատեսված են երաժշտական ֆայլերի հետ աշխատելու համար: 




AudaCity ծրագիրը նախատեսված է հենց երաժշտական ֆայլեր ձայնագրելու և մշակելու համար և ամենակարևորը շատ թեթև ու արագ է աշխատում: Ծրագիրը իր մեջ ներառում է նաև բազմաթիվ երաժշտական էֆֆեկտներ: 




Ներբեռնել


Комментариев: 0

CountDown

 CountDown

Եթե անհամբերությամբ սպասում եք որևէ իրադարձության, որը պետք է տեղի ունենա մոտակա օրերին կամ ամիսներին, ապա կարող եք օգտագործել այս հետաքրքիր Gadget-ը: Այն իրենից ներկայացնում է փոքր ծրագիր, որը ցույց է տալիս, թե քանի օր է մնացել Ձեր նշված ամսաթվին: Ամսաթիվը մի անգամ նշելուց հետո պահպանվում է համակարգչի մեջ և ծրագիրը փակելուց հետո կարիք չկա նորից նշել: Կարող եք այն տեղադրել էկրանի ցանկացած հատվածում մկնիկի օգնությամբ:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`




Комментариев: 0

Ինչպես տեղադրել Apple MacOS-ը Վիրտուալ միջավայրում


Վերջերս ուզում էի ծանոթանալ Mac OS X Snow Leopard օպերացիոն համակարգի հետ: Ինչպես գիտեք այս օպերացիոն համակարգը հիմնականում տեղադրված է Apple Macintosh համակարգիչների վրա: Սակայն այն հնարավոր է նաև տեղադրել սովորական համակարգչի վրա, եթե իհարկե համակարգչի որոշ պարամետրեր համապատասխանում են դրան: Իսկ եթե չեք ուզում փոխել Windows օպերացիոն համակարգը MacOS-ի, ապա կարող եք այն տեղադրել վիրտուալ միջավայրում: Սա Նշանակում է, որ դուք կունենաք MacOS օպերացիոն համակարգ, որը աշխատում է Windows-ում որպես ծրագիր: Դրա համար Ձեզ անհրաժեշտ է ունենալ Virtual Box ծրագիրը: Նախևառաջ պետք է Ձեր համակարգիչը բավարարի հետևյալ մինիմալ պայմաններին՝



Intel/AMD պրոցեսոր SSE2 SSE3-ի հնարավորությամբ512 ՄԲ դինամիկ հիշողություն128 ՄԲ Վիդեոքարտ7-8 ԳԲ ազատ հիշողություն
Եթե համակարգիչը բավարարում է վերը նշված պայմաններին, ապա անցնում ենք առաջ՝
1. Ներբեռնում ենք VirtualBox ծրագիրը:2. Տեղադրում ենք այն համակարգչի մեջ (install)3. Եթե չունեք utorrent ծրագիրը, ապա ներբեռնում ենք այն:4. Ներբեռնում ենք հետևյալ ֆայլը:5. Բացում ենք այն utorrent ծրագրի միջոցով և ներբեռնում:6. Գրում ենք ներբեռնված ֆայլի պարունակությունը DVD սկավառակի վրա կամ ցանկացած վիրտուալ սկավառակների ծրագրի միջոցով (օրինակ Daemon Tools) տեղադրում ենք մեր սկավառակը:7. Բացում ենք VirtualBox ծրագիրը և ստեղծում նոր վիրտուալ մեքենա (օպերացիոն համակարգը նշել MacOSx):8. Պատրաստելուց հետո մտնում ենք վիրտուալ մեքենայի պարամետրերի մեջ և անջատում EFI ֆունկցիան:




9. Եվ վերջում բացում ենք մեր ստեղծած վիրտուալ մեքենան ու նշում մեր այն օպտիկական սկավառակը, որտեղից պետք է տեղադրվի այն (կարող է լինել նաև վիրտուալ սկավառակ)




Read more: http://www.armblog.net/2011/03/apple-macos.html#ixzz1OK791Mum
Комментариев: 0

Kак сделать себя звезду на Oдноклассники урок!

Комментариев: 0

Лучшие мастера футбольных трюков

Комментариев: 0
Страницы: 1 2 3 4 5
накрутить лайки
Va.A
Va.A
Был на сайте никогда
26 лет (12.12.1997)
Читателей: 6 Опыт: 0 Карма: 1
Я в клубах
Все Новости на DartNews.ru Пользователь клуба
все 5 Мои друзья