New Year


Ներկայացնում եմ իմ կողմից պատրաստված շատ հետաքրքիր ծրագիր, որը էկրանի վրա ցույց է տալու, թե քանի որ մնաց Ամանորին:


Ներբեռնել


Комментариев: 0

Հեղինակային ծրագիր` CountDown

Եթե անհամբերությամբ սպասում եք որևէ իրադարձության, որը պետք է տեղի ունենա մոտակա օրերին կամ ամիսներին, ապա կարող եք օգտագործել այս հետաքրքիր Gadget-ը: Այն իրենից ներկայացնում է փոքր ծրագիր, որը ցույց է տալիս, թե քանի օր է մնացել Ձեր նշված ամսաթվին: Ամսաթիվը մի անգամ նշելուց հետո պահպանվում է համակարգչի մեջ և ծրագիրը փակելուց հետո կարիք չկա նորից նշել: Կարող եք այն տեղադրել էկրանի ցանկացած հատվածում մկնիկի օգնությամբ:


                                                                                                                                        

Комментариев: 0

Ինչպես տեղադրել Apple MacOS-ը Վիրտուալ միջավայրում


Վերջերս ուզում էի ծանոթանալ Mac OS X Snow Leopard օպերացիոն համակարգի հետ: Ինչպես գիտեք այս օպերացիոն համակարգը հիմնականում տեղադրված է Apple Macintosh համակարգիչների վրա: Սակայն այն հնարավոր է նաև տեղադրել սովորական համակարգչի վրա, եթե իհարկե համակարգչի որոշ պարամետրեր համապատասխանում են դրան: Իսկ եթե չեք ուզում փոխել Windows օպերացիոն համակարգը MacOS-ի, ապա կարող եք այն տեղադրել վիրտուալ միջավայրում: Սա Նշանակում է, որ դուք կունենաք MacOS օպերացիոն համակարգ, որը աշխատում է Windows-ում որպես ծրագիր: Դրա համար Ձեզ անհրաժեշտ է ունենալ Virtual Box ծրագիրը: Նախևառաջ պետք է Ձեր համակարգիչը բավարարի հետևյալ մինիմալ պայմաններին՝



Intel/AMD պրոցեսոր SSE2 SSE3-ի հնարավորությամբ512 ՄԲ դինամիկ հիշողություն128 ՄԲ Վիդեոքարտ7-8 ԳԲ ազատ հիշողություն
Եթե համակարգիչը բավարարում է վերը նշված պայմաններին, ապա անցնում ենք առաջ՝
1. Ներբեռնում ենք VirtualBox ծրագիրը:2. Տեղադրում ենք այն համակարգչի մեջ (install)3. Եթե չունեք utorrent ծրագիրը, ապա ներբեռնում ենք այն:4. Ներբեռնում ենք հետևյալ ֆայլը:5. Բացում ենք այն utorrent ծրագրի միջոցով և ներբեռնում:6. Գրում ենք ներբեռնված ֆայլի պարունակությունը DVD սկավառակի վրա կամ ցանկացած վիրտուալ սկավառակների ծրագրի միջոցով (օրինակ Daemon Tools) տեղադրում ենք մեր սկավառակը:7. Բացում ենք VirtualBox ծրագիրը և ստեղծում նոր վիրտուալ մեքենա (օպերացիոն համակարգը նշել MacOSx):8. Պատրաստելուց հետո մտնում ենք վիրտուալ մեքենայի պարամետրերի մեջ և անջատում EFI ֆունկցիան:




9. Եվ վերջում բացում ենք մեր ստեղծած վիրտուալ մեքենան ու նշում մեր այն օպտիկական սկավառակը, որտեղից պետք է տեղադրվի այն (կարող է լինել նաև վիրտուալ սկավառակ)




Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`



Комментариев: 0

Ինչպես ջնջել կամ անջատել Google Chrome-ի ավելացումները



Բլոգում կան Google Chrome-ի համար նախատեսված մի շարք ավելացումներ, որոնք տեղադրելուց հետո օգտագործողները դժվարանում են այն ջնջել կամ ժամանակավորապես անջատել: Տեսնենք թե ինչպես է դա արվում:
1. Chrome-ի հասցեի դաշտում գրեք chrome://extensions և սեղմեք Enter:2. Բացված էջում գտեք այն ավելացումը, որը ուզում եք ջնջել կամ ժամանակավորապես անջատել:3. Ջնջելու համար սեղմեք Uninstall, իսկ անջատելու համար՝ Disable:
Комментариев: 0

Ինչպես հեռացնել երգի բառերը երաժշտությունից


Այսօր կտեսնենք, թե ինչպես կարելի է հեռացնել երաժտշական ֆայլերից երգի բառերը և թողնել մենակ երաժշտությունը: Բնական է, 100 տոկոսանոց արդյունք շատ դժվար է ստանալ, սակայն հետևյալ ծրագիրը իմ իմացած մնացած ծրագրերի հետ համեմատ իր գործը շատ լավ է անում: Նշեմ, որ արդյունքում ստացված երաժշտության մաքրությունը կապված է նշված երաժտշական ֆայլից: Այնպես որ, տարբեր ֆայլերի մոտ կարող է ստացվել տարբեր արդյունքներ: 
Նաև կարող եք փորձել ծրագրի տարբեր կարգավորումներ` լավագույն արդյունք ստանալու համար, մտնելով ծրագրի մենյույում գտնվող Control Panel:
Ներբեռնել

Комментариев: 0

Ինչպես ձայնագրել Skype-ի զանգերը


Այսօր կխոսենք Skype-ի ձայնային և վիդեո զանգերի ձայնագրման մասին: Ձայնագրելու համար իմ կարծիքով ամենալավ ծրագիրը Pamela for Skype-ն է, որը նախատեսված է ինչպես խոսակցությունները ձայնագրելու, այնպես էլ մի շարք այլ դեպքերի համար:Pamela for Skype-ի հնարավորություններից մի քանիսը`
1. Skype-ի բոլոր տեսակի զանգերը և տեքստային գրառումների ձայնագրում:2. Ձայնային և վիդեո ինքնապատասխանիչ3. Ծննդյան օրերի հիշացում4. Էմոցիոնալ ձայների գրադարան, որոնք կարող եք օգտագործել խոսակցության ժամանակ5. Խոսակցության ժամանակ նշումներ անելու հնարավորություն
Նշեմ նաև, որ ծրագրի Proffesional տարբերակը անվճար չի և առկա են որոշակի սահմանափակումներ, սակայն ներկայացվող փաթեթում առկա է այդ սահմանափակումները հանող ծրագիրը: Դրա համար անհրաժեշտ է crack դիրեկտորիայի Pamela ֆայլը տեղադրել օրիգինալ ֆայլի փոխարեն:

Ներբեռնել


Комментариев: 0

Աշխարհը ձեր էկրաններին

Պարզվում է գուգլի միջոցով կարելի է տեսնել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող օտար մարդկանց web camera-ները: Հաշվի առնելով, որ տեսախցիկների մեծամասնությունը անձնական են, նշանակում է, որ գուգլը երևի բաց է թողել թեթևակի վրիպում:  Նշեմ նաև, որ ոչ միայն կարող եք տեսնել, այլ նաև կառավարել այդ տեսախցիկները: Ես երեկ տեսնում էի ինչ-որ ձեռնարկությունում տեղադրված տեսախցիկից:
Ինչպես անել`1. Այցելեք google.com2. Փնտրման դաշտում գրեք ներկայացված բառերից որևէ մեկը ու սեղմեք փնտրել:3. Բացեք բերված արդյունքներից որևէ մեկը ու տեսեք, թե ինչ է կատարվում աշխարհում:
Փնտրվող բառերը`


intitle:«supervisioncam protocol»
inurl:«ViewerFrame?Mode=»
inurl:netw_tcp.shtml
inurl:CgiStart?page=Single
inurl:indexFrame.shtml?newstyle=Quad
intitle:liveapplet inurl:LvAppl
inurl:/showcam.php?camid
inurl:video.cgi?resolution=
inurl:image?cachebust=
intitle:«Live View / — AXIS»
inurl:view/view.shtml
intext:«MOBOTIX M1»
intext:«Open Menu»
intitle:snc-rz30
inurl:home/
inurl:«MultiCameraFrame?Mode=»
intitle:«EvoCam» inurl:«webcam.html»
intitle:«Live NetSnap Cam-Server feed»
intitle:«Live View / — AXIS 206M»
intitle:«Live View / — AXIS 206W»
intitle:«Live View / — AXIS 210»
inurl:indexFrame.shtml Axis
inurl:«ViewerFrame?Mode=»
inurl:«MultiCameraFrame?Mode=Motion»
intitle:start inurl:cgistart
intitle:start inurl:cgistart
intext:«MOBOTIX M1» intext:«Open Menu»
intext:«MOBOTIX M10» intext:«Open Menu»
intext:«MOBOTIX D10» intext:«Open Menu»
intitle:snc-z20 inurl:home/
intitle:snc-cs3 inurl:home/
intitle:snc-rz30 inurl:home/
intitle:«sony network camera snc-p1»
intitle:«sony network camera snc-m1»
site:.viewnetcam.com -http://www.viewnetcam.com
intitle:«Toshiba Network Camera» user login
intitle:«netcam live image»
intitle:«i-Catcher Console — Web Monitor»
inurl:/home/home
\«TOSHIBA Network Camera — User Login\»
inurl:home/homeJ.html
inurl:«ViewerFrame?Mode=»
inurl:netw_tcp.shtml
intitle:«supervisioncam protocol»
inurl:CgiStart?page=Single
inurl:indexFrame.shtml?newstyle=Quad
intitle:liveapplet inurl:LvAppl
inurl:/showcam.php?camid
inurl:video.cgi?resolution=
inurl:image?cachebust=
intitle:«Live View / — AXIS»
inurl:view/view.shtml
intext:«MOBOTIX M1»
intext:«Open Menu»
intitle:snc-rz30
inurl:home/
inurl:«MultiCameraFrame?Mode=»
intitle:«EvoCam» inurl:«webcam.html»
intitle:«Live NetSnap Cam-Server feed»
intitle:«Live View / — AXIS 206M»
intitle:«Live View / — AXIS 206W»
intitle:«Live View / — AXIS 210»
inurl:indexFrame.shtml Axis
inurl:«ViewerFrame?Mode=»
inurl:«MultiCameraFrame?Mode=Motion»
intitle:start inurl:cgistart
intitle:«WJ-NT104 Main Page»
intext:«MOBOTIX M1» intext:«Open Menu»
intext:«MOBOTIX M10» intext:«Open Menu»
intext:«MOBOTIX D10» intext:«Open Menu»
intitle:snc-z20 inurl:home/
intitle:snc-cs3 inurl:home/
intitle:snc-rz30 inurl:home/
intitle:«sony network camera snc-p1»
intitle:«sony network camera snc-m1»
site:.viewnetcam.com -http://www.viewnetcam.com
intitle:«Toshiba Network Camera» user login
intitle:«netcam live image»
intitle:«i-Catcher Console — Web Monitor»
inurl:/home/home


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`



Комментариев: 0

Զատկի ձվերը


"Զատկի ձու" են անվանում ծրագրերում, խաղերում, ինտերնետային կայքերում կամ սարքավորումներում թաքնված գաղնիքները, որոնք բացահայտելը այդքան էլ հեշտ գործ չի: Առաջին անգամ "Զատկի ձու" հայտնաբերվել է Adventure խաղում, որը ստեղծվել է 1978 թվականին: Այժմ համարյա ցանկացած խաղ կամ ծրագիր իր մեջ պարունակում է այդպիսի գաղտնիքներ: Օրինակ շատ ծրագրերում թաքնված են դրանց ստեղծողների լուսանկարները, ինչ-որ զվարճալի արտահայտություններ կամ մինի խաղեր: Այնժմ ներկայացնեմ մի քանի այդպիսի գաղտնիքներ:
1. Winrar Մտեք Help -> About winrar և սեղմեք գրքերի վրա:Մտեք Help -> About winrar և սեղմեք Winrar տեքստի վրա:



2. Google ChromeՀասցեի դաշտում գրեք about:creditsabout:memoryabout:histogramsabout:dnsabout:cacheabout:version



3. uTorrentՄտեք Help -> About uTorrent և սեղմեք «T»: Կարող եք խաղալ Tetris խաղը:



4. PicassaԾրագրի մեջ սեղմեք Ctrl+Shift+Y: Կհայտվնի արջուկ, որը կարող եք տեղաշարժել մկնիկի օգնությամբ:




5. Google Earth
Ծրագրում սեղմեք Ctrl+Alt+A: Կբացվի ինքնաթիռի սիմուլյատոր, որտեղ կարող եք ընտրել ինքնաթիռի տեսակը և որ տեղամասի վրայով եք ուզում թռիչք կատարել: Հնարավորություն կա նաև ընտրել օդանավակայանը: Թե ինչպես կառավարել ինքնաթիռը, կարող եք տեսնել այստեղ:




6. YouTube
Վիդեոն բեռնվելու ժամանակ սեղմեք վիդեոյի վրա, այնուհետև սեղմեք սլաքները, կհայտնվի հայտնի «Snake» մինիխաղը, որը կարող եք խաղալ, մինչև վիդեոն բեռնվի:




Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`




Комментариев: 0

Զարմացրեք ընկերներին թվերը արագ բազմապատկելու ձեր ունակությամբ


Գոյություն ունի մի շատ լավ մեթոդ, որի միջոցով հնարավոր է բազմապատկել մեծ թվերը թղթի վրա մի քանի վայրկյանի ընթացքում: Եվ այսպիսով եկենք հաշվենք, թե ինչի է հավասար 21x13
1. Վերցնում ենք թուղթը և գծում հորիզոնական 3 գիծ: Այդ գծերի քանակը կախված է մեր հավասարման առաջին բազմապատկիչի թվից: Քանի որ այդ թիվը տվյալ դեպքում հավասար է 21-ի, դրա համար գծում ենք 2 գիծ ու մի քիչ ներքև ևս մեկ գիծ՝2. Գծում ենք ուղղահայաց գծերը երկրորդ բազմապատկիչի թվի հիման վրա (մեկ գիծ և երեք գիծ)3. Հաշվում ենք ձախ վերևի անկյունում գտնվող հատման կետերի քանակը և գրում թիվը այդ անկյունում: Այնուհետև հաշվում ենք աջ ներքևի անկյունում գտնվող հատման կետերը և գրում թիվը այդ անկյունում: Վերջում հաշվում ենք աջ վերևի անկյունում գտնվող և ձախ ներքևումգտնվող հատման կետեր և գրում դրանց գումարը գրում ձախ անկյունում՝Ստացված թիվը կարդում ենք ձախից աջ: Այսպիսով 21x13=273:

Երկուսից ավելի նիշ ունեցող թվերի դեպքում առաջնորդվում ենք նույն սկզբունքով՝ որոշակի փոփոխություններով: Օրինակ հաշվենք 123x321


1.Գծում ենք 1,2 և 3 հորիզոնական գծերը՝



2.Այնուհետև 3,2 և1 ուղղահայաց գծերը՝ 


3. Ստացված պատկերը բաժանում ենք նկարում ցույց տրված հատվածների, հաշվում հատման կետերի քանակները և գրում համապատասխան տեղերում՝




4. Ինչպես նկատեցիք ձախ ներքևի անկյունում ստացվել է տասնավոր թիվ, այդ պատճառով դրա առաջին նիշը գնում և գումարվում է դրան նախորդող նիշին՝




Այսպիսով 123x321= 39483:
Փորձեք տվյալ մեթոդը կիրառել մի քանի անգամ և այն վարժ տիրապետելուց հետո կարող եք արդեն մի քանի վայրկյանում հաշվել ցանկացած մեծ թվերի արտադրյալ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`



Комментариев: 0

Ինչպես ստեղծել անանուն ֆայլեր

Windows օպերացիոն համակարգում ֆայլեր ստեղծելու համար կամ դրանք վերանվանելու համար պետք է գրել գոնե մի տառ կամ սիմվոլ, որպեսզի տվյալ ֆայլը կամ թղթապանակը անուն ունենա: Գոյություն ունի մի հնարք, որի միջոցով կարող եք ֆայլերի անունները թողնել դատարկ:
1. Ստեղծեք որևէ նոր ֆայլ կամ սեղմեք գոյություն ունեցող ֆայլի վրա և մկնիկի աջ կոճակի միջոցով նշեք Rename:


2. Ջնջեք ֆայլի անունը (կետից հետո վերջավորությունը չջնջել)


3. Սեղմեք Alt կոճակը ստեղնաշարի վրա ու գրեք 255:

Комментариев: 0
Страницы: 1 2 3 4 5
накрутить лайки
Va.A
Va.A
Был на сайте никогда
27 лет (12.12.1997)
Читателей: 6 Опыт: 0 Карма: 1
Я в клубах
Все Новости на DartNews.ru Пользователь клуба
все 5 Мои друзья