Զարմացրեք ընկերներին թվերը արագ բազմապատկելու ձեր ունակությամբ

Գոյություն ունի մի շատ լավ մեթոդ, որի միջոցով հնարավոր է բազմապատկել մեծ թվերը թղթի վրա մի քանի վայրկյանի ընթացքում: Եվ այսպիսով եկենք հաշվենք, թե ինչի է հավասար 21x13
1. Վերցնում ենք թուղթը և գծում հորիզոնական 3 գիծ: Այդ գծերի քանակը կախված է մեր հավասարման առաջին բազմապատկիչի թվից: Քանի որ այդ թիվը տվյալ դեպքում հավասար է 21-ի, դրա համար գծում ենք 2 գիծ ու մի քիչ ներքև ևս մեկ գիծ՝
2. Գծում ենք ուղղահայաց գծերը երկրորդ բազմապատկիչի թվի հիման վրա (մեկ գիծ և երեք գիծ)
3. Հաշվում ենք ձախ վերևի անկյունում գտնվող հատման կետերի քանակը և գրում թիվը այդ անկյունում: Այնուհետև հաշվում ենք աջ ներքևի անկյունում գտնվող հատման կետերը և գրում թիվը այդ անկյունում: Վերջում հաշվում ենք աջ վերևի անկյունում գտնվող և ձախ ներքևումգտնվող հատման կետեր և գրում դրանց գումարը գրում ձախ անկյունում՝
Ստացված թիվը կարդում ենք ձախից աջ: Այսպիսով 21x13=273:Երկուսից ավելի նիշ ունեցող թվերի դեպքում առաջնորդվում ենք նույն սկզբունքով՝ որոշակի փոփոխություններով: Օրինակ հաշվենք 123x321
1.Գծում ենք 1,2 և 3 հորիզոնական գծերը՝

2.Այնուհետև 3,2 և1 ուղղահայաց գծերը՝
3. Ստացված պատկերը բաժանում ենք նկարում ցույց տրված հատվածների, հաշվում հատման կետերի քանակները և գրում համապատասխան տեղերում՝
4. Ինչպես նկատեցիք ձախ ներքևի անկյունում ստացվել է տասնավոր թիվ, այդ պատճառով դրա առաջին նիշը գնում և գումարվում է դրան նախորդող նիշին՝

Այսպիսով 123x321= 39483:
Փորձեք տվյալ մեթոդը կիրառել մի քանի անգամ և այն վարժ տիրապետելուց հետո կարող եք արդեն մի քանի վայրկյանում հաշվել ցանկացած մեծ թվերի արտադրյալ:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`





